ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Անհրաժեշտ է պատերազմի իմիտացիա

Անհրաժեշտ է պատերազմի իմիտացիա
01.08.2024 | 20:35

Մերձավոր Արևելքում խոշորամասշտաբ պատերազմի փոխարեն, որից զգուշանում են բոլորը, տեղի կունենան երկու ոչ մեծ ասիմետրիկ պատերազմներ։

Իրանն ուզում է խուսափել խոշորամասշտաբ պատերազմից, ունենալով մտավախություն, որ Իսրայելը կարող է օգտագործել միջուկային զենք։

Իրանը մտադրված է շարունակել և ընդլայնել պրոքսի-պատերազմը։

Մյուս կողմից` Իսրայելը զգուշանում է Իրանի դեմ մեծ պատերազմից, քանի որ այդ դեպքում ամբողջ իսլամական աշխարհը կարող է միավորվել Իսրայելի դեմ և ոչնչացնել այն։

Իսրայելին ընդամենն անհրաժեշտ է պատերազմի իմիտացիա Իրանի դեմ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ